Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը

Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը
08.02.2014 | 13:15

Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնումէ, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:

Ռաֆիկ Հակոբյանցը աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում: 1970-ին, որպես մեներգիչ, աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կատարել ավելի քան 40 տարբեր դերերգեր: 2002-ին ստացել է դոցենտի գիտական կոչում, 2009-ին՝ պրոֆեսորի:
Հակոբյանցի սաները մասնակցել են միջազգային և հանրապետական հեղինակավոր մրցույթների՝ արժանանալով 40-ից ավելի մրցանակների:
Ռաֆիկ Հակոբյանցի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Ռ. Հակոբյանցի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Կուզնեցովի փ., շենք 11, բնակարան 4 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Նորքի գերեզմանատանը:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ